Կարևոր․ ճանապարհ է փակվելու

Կարևոր․ ճանապարհ է փակվելու

Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝  հունվարի 29-ին՝ ժամը 23:00-ից մինչև հունվարի 30-ի 06:00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Խորենացի փողոցի հատվածից մինչև Փակ շուկա երթևեկությունը:

Միաժամանակ կդադարեցվի նաև Կիևյան կամրջի երթևեկությունը:

Երևանի քաղաքապետարան