Այրվածքներ ստացած զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր․ Արամ Թորոսյան

Գազի բալոնի բռնկման հետևանքով այրվածքներ ստացած պայմանագրային զինծառայող սերժանտ Ա. Մ.-ի վիճակը գնահատվում է ծանր։ Այս մասին այսօր MediaHub.am-ին փոխանցեց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասի պայմանագրային զինծառայողը մեքենայի թափքում տեղադրված կենցաղային գազի բալոնի բռնկման հետևանքով ստացել է այրվածքներ: Պաշտպանության նախարարության լրատվական վարչությունը մանրամասներ չէր հայտնել զինծառայողի ինքնության մասին։
«Զինծառայողը բուժումը ստանում է Այրավծքաբանության ազգային կենտրոնում, դեպքի հանգամանքների լիարժեք պարզման նպատակով ծառայողական քննություն է ընթանում»,- նշեց Թորոսյանը։
Լիաննա Թորոսյան