Նավթն աննշան թանկանում է

Նավթն աննշան թանկանում է

Նավթի համաշխարհային գները չորեքշաբթի առավոտյան աննշան բարձրանում են, ներդրողները սպասում են ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) հունիսյան նիստի արդյունքներին, ինչպես նաեւ երկրում այդ հումքի առեւտրային պաշարների նվազման, վկայում են աճուրդների տվյալները։

Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինն ավելանում է 0,12 տոկոսով՝ մեկ բարելը 121,31 դոլար, WTI-ի հուլիսյան ֆյուչերսներինը՝ 0,13 տոկոսով՝ 119,08 դոլար։