Բեյոնսեն գերազանցել է Գրեմմիի բոլոր ժամանակների ռեկորդը

Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն «Գրեմմի» 65-րդ մրցանակաբաշխության ժամանակ գերազանցել է այս մրցանակների պատմության մեջ ամենաշատ հաղթողների թվի ռեկորդը։
«Renaissance» ալբոմը դարձավ լավագույնը էլեկտրոնային և պարային անվանակարգում և կատարողին բերեց իր հավաքածուի 32-րդ Գրեմմիին։
Ընթացիկ արարողության շրջանակներում Բեյոնսեն նոմինացվել է ինը անվանակարգերում, այդ թվում՝ առանցքայիններից մեկը՝ «Տարվա ալբոմ» և «Տարվա ձայնագրություն»։ Նախկինում ռեկորդը պատկանում էր հունգարացի և բրիտանացի դիրիժոր Գեորգ Սոլտին՝ 31 մրցանակով։