Կնոջը հարկադրել էր սեռական հարաբերություն ունենալ․ ոստիկանների բացահայտումը

Աշոցքի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Շիրակի մարզի մի բնակչուհի, փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող տղամարդու դրդմամբ, փողի դիմաց սեռական հարաբերություն էր ունեցել:
Տեղեկությունների հավաստիությունը պարզելու ուղղությամբ Աշոցքի ոստիկանները միջոցառումներ ձեռնարկեցին։ Նախնական տվյալներով՝ 19-ամյա կինը 34-ամյա ամուսնու հետ, որը Գյումրիի բնակիչ է, անցյալ տարվա հոկտեմբերին այցելել էր Արմավիրի մարզում բնակվող իրենց ծանոթին և գիշերել նրա տանը:
Դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սեքսուալ բնույթի գործողությունների հարկադրելու հատկանիշներով։