Ձերդ մեծություն, մի քիչ նսեմացեք, հասեք մեր մակարդակին ու եկեք հանդիպման․ զոհվածի մայրը՝ քննիչին

Այսօր մի տարին լրացավ Փաշինյանի հայտարարությունից հետո, որ կարող էինք նույն վիճակն ունենալ՝ առանց զոհերի. մինչև էսօր ի՞նչ եք արել։ Այսօր ՔԿ-ի դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում ահա այսպիսի հարցադրում հնչեցրեց զոհված զինծառայողներից մեկի մայրը։
Նա նեղսրտեց, որ քննիչները չեն ուզում իջնել ու հանդիպել իրենց։

«Ձերդ մեծություն, մի քիչ նսեմացեք, հասեք մեր մակարդակին ու եկեք հանդիպման»,- հայտարարեց  նա՝ նկատի ունենալով քննիչին։

Հիշեցնենք, որ ծնողները ցանկանում էին հանդիպել իրենց նկատմամբ բռնության գործը քննող քննիչին, սակայն նա այդպես էլ ներքև չիջավ, քանի որ, իր խոսքով՝ ժամանակ չունի։


Մանրամասները՝ տեսանյութում։