Մենք քացիներով դռներ չենք բացելու․ երկիրն արյան մեջ թաթախածները պատասխան են տալու․ Նաիրա Զոհրաբյան
Այսօր Կառավարության շենքի դիմաց զոհված զինծառայողների հարազատները ակցիա են իրականացնում՝ պահանջելով, որ իրենց որդիների սպանության մեղավորները պատժվեն։
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ մեր երկիրն արյան մեջ թաթախածները պատասխանատվության են ենթարկվելու և անպայմանորեն կանգնելու են հայկական Նյուրնբերգի առաջ։
«Մենք երեկ այստեղ էինք Նիկոլ Փաշինյանի հրավերով, Նիկոլ Փաշինյանն էր ասում՝ այս դուռը ժողովրդի դուռն է, իրենք կարող են գալ և քացով բացել այս դուռը։ Մենք քացով դուռ չենք բացելու, մենք այստեղ ենք Նիկոլ Փաշինյանի հրավերով, որովհետև Նիկոլն ասում էր՝ անցել են այն ժամանակները, երբ այս դռները այլևս քաղաքացիների համար անձեռնմխելի են։ Մենք, իհարկե, քացիներով դռներ չենք բացելու, բայց հիմա մենք տեսնում ենք, որ այն մարմինը, որն այստեղ էլ չէ, դրան պաշտպանող ոստիկանների շարասյուն»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում