ՔՊ-ի օրոք Հարավային Կովկասում ուժեղանում են թուրք-ադրբեջանական դիրքերը

ՔՊ-ի օրոք Հարավային Կովկասում ուժեղանում են թուրք-ադրբեջանական դիրքերը

Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել:
  
«Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում առկա իրավիճակը»:

Թուրք-ադրբեջանական տանդեմն ամրապնդում է իր ռազմա-քաղաքական, էներգետիկ և տնտեսական դիրքերը Հարավային Կովկասում՝ չհանդիպելով ՔՊ-ական իշխանությունների որևէ հակազդեցության կամ դիմադրության: ՔՊ-ն ցանկանում է ամեն գնով հասնել հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանների բացմանն, որպեսզի ՔՊ-ի «սրտի օլիգարխները» էլ ավելի հարստանան, իսկ ՀՀ քաղաքացիները տասնյակ հազարներով արտագաղթեն ՀՀ-ից ու շարունակեն ապրել աղքատության ճիրաններում:

Թուրքիայի համար հայկական շուկան ոչ մի տնտեսական հետաքրքրություն չի ներկայացնում՝ մի քանի խոշոր թուրք գործարարներ կարող են գնել հայկական շուկան՝ չաշխատող գործարանները, լքված տներն ու թուրքական կապիտալի էքսպանսիայի շնորհիվ ոչնչացնել հայկական փոքր և միջին բիզնեսը: Դրա մասին ոչ Փաշինյանն է մտահոգվում, ոչ՝ ՔՊ-ն: Նրանց համար գերնպատակն իշխանության պահպանումն է ու հարստության կուտակումը:

Ադրբեջանն իր հերթին հայ-ադրբեջանական բաց սահմանների պայմաններում ՔՊ-ին կարող է առաջարկել էժան նավթ ու գազ՝ դրանով նվազեցնելով ռուսական էներգետիկ ազդեցությունը ՀՀ-ում և հայկական ողջ տնտեսությունն աստիճանաբար անցում կկատարի ադրբեջանական գազի վրա: Բաքուն այդ կերպ ազդեցության ահռելի լծակներ է ձեռք բերելու ՀՀ-ում՝ ՔՊ-ականներն էլ օգտվելու են նավթադոլարներից և քարոզեն խաղաղություն հայ ժողովրդի թշնամիների հետ:

Վահրամ Բագրատյան