Դիետոլոգը հորդորել է հրաժարվել ցածր յուղայնությամբ կաթնամթերքից

Դիետոլոգը հորդորել է հրաժարվել ցածր յուղայնությամբ կաթնամթերքից

Սննդաբան Մայքլ Մոսլին զգուշացրել է ցածր յուղայնությամբ կաթնամթերքի վտանգների մասին ու հորդորել է հրաժարվել դրանցից: 

Մոսլին Daily Mirror-ի հետ զրույցում նշել է, որ շատերը սխալմամբ կարծում են, որ ցածր յուղայնությամբ սնունդն ավելի առողջարար է և ավելի քիչ կալորիաներով: Իրականում, ըստ մասնագետի, դրանք վերամշակման ընթացքում կորցնում են օրգանիզմի համար իրենց օգտակար գրեթե բոլոր հատկությունները և ոչ մի կերպ չեն օգնում նիհարելուն։

Նրանց, ովքեր հոգ են տանում իրենց առողջության և կազմվածքի մասին, Մոսլին խորհուրդ է տվել կանոնավոր յուղայնությամբ կաթնամթերք գնել: «Դրանք պարունակում են ավելի շատ էական ճարպաթթուներ, ինչպիսիք են օմեգա-3-ը, մեծ քանակությամբ սպիտակուցներ, վիտամին B12 և յոդ: Հայտնի է, որ այս նյութերը դանդաղեցնում են ճանաչողական անկումը, նվազեցնում են անհանգստությունը, դեպրեսիան և բարելավում նյութափոխանակությունը»,- ընդգծել է սննդաբանը։

Մոսլին հավելել է, որ ավելորդ քաշի դեմ պայքարելու համար ավելի արդյունավետ է հրաժարվել ոչ թե յուղոտ կաթից, այլ յուղոտ ու տապակած մսից։ Անյուղ միսը, ինչպիսիք են ձուկը և հավը, նույնպես լավ են հագեցնում քաղցը, բայց շատ ավելի առողջարար են առողջության և կազմվածքի համար։