Թող իրա կնգան տա Ալիևին իմ էրեխուն տուն բերի. անհետ կորածի մայր

Էրեխեքն էնտեղ ինչ ճակատագիր ունեն, խի չգիտի՞, խի չի հելնում ասի, խի՞ չի բերում մեր էրեխեքին: Ինձ հետաքրքիր չի՝ թող իրա կնգան տա Ալիևին, իմ էրեխուն տուն բերի. այս մասին հայտարարեց Բաղրամյան պողոտայում ակցիա իրականացնող անհետ կորած համարվո զինծառայողներից մեկի մայրը:

MediaHub-ը հիշեցնում է, որ այսօր առավոտվանից Էջմիածնի N զորամասի («քիմիկների» զորամաս) զինծառայողների ծնողները, որոնց զավակներին 2021 թվականի հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ մարտական առաջադրանքի և սխալ հրամանի  պատճառով նրանք հայտնվել էին շրջափակման մեջ ու մինչ օրս անհետ կորած են համարվում, դարձյալ բողոքի ակցիա են իրականացնում Բաղրամյան պողոտայում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում:

Մեկ շաբաթ առաջ էլ նրանք փակել էին պողոտան, այն ժամանակ իրենց խոստացան, որ Փաշինյանը նրանց կընդունի, բայց մինչ օրս հանդիպում տեղի չի ունեցել: Ծնողները այսօր առավոտյան փակել են պողոտան, թեև հույս չունեն, որ նրանց խոստացված հանդիպումը տեղի կունենա:

Մանրամասները՝ տեսանյութում