ՀՀ ԱԳՆ-ն կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները Ռուբեն Վարդանյանի վերադարձն ապահովելու համար

ՀՀ ԱԳՆ-ն կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները Ռուբեն Վարդանյանի վերադարձն ապահովելու համար

ՀՀ ԱԳ նախարարությունը բազմիցս շեշտել է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղից Հայաստան անձանց տեղաշարժի անարգել ապահովման հրամայականը, այդ մասին Mediahub.am-ին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ ի պատասխան հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկում ԱԳՆ֊ն ադրբեջանի կողմից  Վարդանյանին ձերբակալելու առնչությամբ։

ՀՀ ԱԳ նախարարությունը կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանությունը և նրա վերադարձն ապահովելու համար: Այս առումով ակնկալում ենք նաև Ռուսաստանի Դաշնության և այլ միջազգային գործընկերների աջակցությունը: