Պայթյունից 7 մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխա

Պայթյունից 7 մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխա

Հնդկաստանի Բիհար նահանգի Բհագալպուր քաղաքում մարտի 4-ին պայթյունի հետևանքով զոհվել է 7 մարդ, այդ թվում՝ 6 ամսական երեխա, ևս 5-ը ծանր վիրավորվել են։

Դեպքի վայր ժամանած ոստիկանության ջոկատի տվյալներով՝ պայթուցիկը գործի է դրվել խիտ բնակեցված տարածքում՝ իրավապահ կայանից ընդամենը 100 մետր հեռավորության վրա գտնվող ոմն Նավին Աթիշբաջի տան առաջին հարկում։ Երկհարկանի շենքը փլուզվել է:

Պայթյունը վնասել է հարևան տները։ Ոստիկանությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել։