Գրություն եմ պատրաստում, թո՛ղ պարզաբանեն՝ ինչո՞ւ են հաշմանդամություն ունեցող զինվորների կարգը փոխում

Գրություն եմ պատրաստում, թո՛ղ պարզաբանեն՝ ինչո՞ւ են հաշմանդամություն ունեցող զինվորների կարգը փոխում

Գրություն եմ պատրաստում, որ դիմեմ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն՝ պարզաբանում ստանալու համար, թե ինչո՞ւ են հաշմանդամություն ունեցող զինվորականների կարգը իջեցնում, քանի՞ հոգու կարգ են իջեցրել եւ ինչու․ MediaHub-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ 

Նա նշեց, որ բազմաթիվ դիմումներ ու ահազանգեր է ստանում այս առնչությամբ։ 

«Մեկ հոգի չի, երկու հոգի չի, շատ զինվորներ կան, որոնց կարգը առանց հիմնավորումների իջեցնում են։ Իհարկե պարզ է, որ դա անում են՝ քիչ թոշակ տալու համար»,-ասաց նա։

Պատգամավորն ավելի վաղ գրել էր, որ Արցախյան պատերազմի մասնակիցներից ստանում եմ տեղեկություններ առ այն, որ իջեցնում են իրենց հաշմանդամության կարգը՝ հնարավորինս քիչ կենսաթոշակ փոխանցելու նպատակով։ 

«Նշեմ, որ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկվում է` 1-ին խմբիդեպքում՝ հաշվարկված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 70 տոկոսի չափով, երկրորդ խմբի դեպքում՝ 60 տոկոսի չափով, 3-րդ խմբի դեպքում՝ 40 տոկոսի չափով։ 

Դեռևս ամիսներ առաջ ՀՀ Կառավարությանը գրությամբ առաջարկել եմ ավելացնել հաշմանդամության կարգ ունեցող պատերազմի մասնակիցների կենսաթոշակների չափերը։ 

Այժմ էլ կոչ եմ անում պատկան մարմիններին, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, հետամնուտ լինել խնդրին՝ բացառելով նման միտումնավոր դեպքերը։ 
Պատերազմի մասնակիցները մշտապես պետք է լինեն պետության և հանրության ուշադրության կենտրոնում՝ ստանալով սեր և հոգածություն»
,-գրել էր նա։

Պատգամավորը խոստացավ, որ խնդրին հետամուտ է լինելու:

Լիա Սարգսյան