«Հայոց ցեղասպանության ժխտման դեմ պայքարը ոչ միայն անցյալի համար է, այլև ներկայի»․ Ռոբերտ Մենենդես

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը կրկին Նյու Յորքի Թայմզ Սքվեր հրապարակում էր հավաքել տեղի հայ համայնքի անդամներին: Միջոցառմանը ներկա էին նաև ամերիկացի պաշտոննյաններ ու կոնգրեսականներ:
Նրանք նշել են , որ ապրիլի քսանչորսը Նյու Յորքում Հայոց ցեղասապանության հիշատակի օր են հայտարարել:Խաղաղ ակցիա, բայց միջոցառման ավարտին ոստիկանությունը ստիպված էր կրկնապատկել տարածքի անվտանգությունը, հայերից մի քանի քայլ այն կողմ հակա-ցույց էին նախաձեռնել նաև թուրքական համայնքի անդամները:
Մանրամասն՝ «Ամերիկայի ձայն»-ի տեսանյութում