Ադրբեջանական զինված ծառայողները շարունակում են անօրինական ամրացման աշխատանքները

«Թաթոյան» հիմնադրամը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Սյունիքի Կապան համայնքի Ներքին Հանդ, Սրաշեն և Ճակատեն գյուղերում, Կապան-Ճակատեն ճանապարհին։
Ձեռք բերված նոր ապացույցները հաստատում են, որ ադրբեջանական զինված ծառայողները շարունակում են անօրինական ամրացման աշխատանքները, խաթարել են մարդկանց անվտանգությունն ու բնականոն կյանքը։ Այս մասին նշված է հաղորդագրության մեջ։