Մոսկվան սպասում է Բրյուսելում Ալիև-Փաշինյան հանդիպման արդյունքներին․ Զախարովա

Մոսկվան սպասում է Բրյուսելում Ալիև-Փաշինյան հանդիպման արդյունքներին․ Զախարովա

Մոսկվան աջակցում է ցանկացած կառուցողական միջնորդության, որը կհանգեցնի Բաքվի և Երևանի միջև խաղաղությանը․ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ վաղաժամ է որևէ եզրակացություն անելը։

«Մենք աջակցում ենք ցանկացած կառուցողական միջնորդության, որը տանում է դեպի կայուն խաղաղություն: Ուստի անհրաժեշտ է հանդիպման արդյունքների հիման վրա եզրակացություններ անել»,- ասել է Զախարովան։

Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտնել էր, որ հուլիսի 15-ին կկայանա բրյուսելյան եռակողմ հանդիպումը։