Որոնք են շրթներկի այս ամռան թրենդային գույները

Ամբողջ TikTok-ում դիմահարդարներն ու շատերը օգտագործում են այնպիսի երանգներ, որոնք ձեռնոց են նետում տիպիկ շրթներկին՝ դրանով իսկ միլիոնավոր դիտումներ ստանում։
Վերջերս Doja Cat-ը հայտնվել էր կապույտ շրթներկով, ինչպես և երգչուհի Ռիտա Օրան:
Ջիջի Հադիդն իր հերթին անցյալ տարվա CFDA մրցանակաբաշխության ժամանակ ընտրել էր մոխրագույն երանգը:
Նույնիսկ Dries Van Noten-ը միացել է կանացի տարօրինակ շուրթերի թրենդին՝ վերջերս թողարկելով երկու համարձակ երանգներ՝ Digital Violet (խորը մանուշակագույն կապույտի երանգով) և Lovely Lilac (սյուրռեալիստական գունատ մանուշակագույն):