Սրտի կանգը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել

Ադրբեջանական կողմի կրակոցից ծանր վիրավորում ստացած զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հոսպիտալից։ Այս մասին MediaHub-ին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
Նա ստանում է վերականգնողական բուժում:
ՊՆ-ն սեպտեմբերին 1-ին հաղորդագրություն էր տարածել, որ նույնը օրը ժամը 07:50-ից սկսած Ադրբեջանի զինուժն ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Հայկական կողմը հայտնել էր ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրետակոծության հետևանքով 4 զոհի և մեկ վիրավորի մասին, Ադրբեջանը հայտնել է երեք վիրավորի մասին։
Ավելի ուշ ՊՆ-ն հայտնել էր, որ զոհված համարվող զինծառայողի սրտի զարկը վերականգնվել է, և որ հայկական կողմն ունի 3 զոհ։