Թուրքիայում թունելի մուտքի մոտ ճանապարհը փլուզվել է (տեսանյութ, լուսանկար)

Թուրքիայում թունելի մուտքի մոտ ճանապարհը փլուզվել է (տեսանյութ, լուսանկար)

Երեկ Սև ծով-Միջերկրական ճանապարհի Օրդու հատվածում սողանքներ են տեղի ունեցել, որոնք անուղղակիորեն ազդել են Թուրքիայի մոտ 50 շրջանների վրա․ հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։

Թուրքիայի Դարիջաբաշի թունելի տարածքում՝ Օրդուից Միջերկրական ծով տանող ճանապարհի վրա, ասֆալտը փլուզվել է՝ չդիմանալով ջրի ինտենսիվ հոսքին։ Ճանապարհը երկու ուղղություններով փակ է եղել երթեւեկության համար։

Ճանապարհի փլուզման պահը ֆիքսել են ականատեսները։ 

Հիշեցնենք, որ Թուրքիայում վերջին օրերի ընթացքում հորդառատ անձրևների հետևանքով մի շարք ավերածություններ են եղել։

ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ