ԱՄՆ-ն Ռուսաստանին տարածաշրջանից ոչ թե դուրս է մղում, այլ բալանսավորում. Սարգսյան

ԱՄՆ-ն Ռուսաստանին տարածաշրջանից ոչ թե դուրս է մղում, այլ բալանսավորում. Սարգսյան

Նախօրեին Վլադիվոստոկում կայացել է Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովը, որի շրջանակներում հնչեցվեցին մի շարք հայտարարություններ՝ Արցախի և այնտեղ տեղակայված ռուս ղաղաղապահների հետ կապված, քննարկվեցին տարածաշրջանային և գլոբար հարցեր: Նիկոլ Փաշինյանը բավականին կարևորեց ՌԴ դերակատարումը այդ հարցերում, ինչպես նաև հայտարարեց, որ ակնկալում է Մոսկվայի աջակցությունը տարածաշրջանային կարևորություն ներկայացնող հարցերում: Իսկ այսօր Երևան ժամանեց Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, նորանշանակ դեսպան Ֆիլիպ Ռիկերը, որով նա մեկնարկեց իր տարածաշրջանայյին այցը:

Այցի կարևորության և տարածաշրջանային գործընթացների շուրջ MediaHub.am-ը զրուցեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանի հետ:

- Ինչո՞վ է պայմանավորված Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական դեսպան Ֆիլիպ Ռիկերի տարածաշրջանայյին այցը և ինչո՞ւ առաջինը հենց Հայաստան:

-Տարածաշրջանային այց է նշանակումից հետո, որևէ ենթատեքստ չկա: Զբաղվելու է տարածաշրջանային հարցերով, համակարգելու է ամերիկյան քաղաքականությունն այդ ուղղությամբ: Գալիս է ծանոթանալու պետություններին և պետությունների ղեկավարներին արդեն նոր կարգավիճակով, քննարկելու տարածաշրջանային խնդիրները:

- Արդյոք այս նշանակումով ԱՄՆ-ն փորձում է քաղաքականություն փոխել տարածաշրջանում:

-ԱՄՆ-ն տարածաշրջանում քաղաքականություն չի փոխում, նրա քաղաքականությունը հստակ է: Միացյալ Նահանգները մեր տարածաշրջանում ունի հստակ հետաքրքրություններ և այդ հետաքրքրությունները գլոբալ առումով չեն փոխվել վերջին 30 տարիների ընթացքում: Դա Ռուսաստանին տարածաշրջանից ոչ թե դուրս մղել է, այլ բալանսավորելը:

- Երեկ Վլադիվոստոկում կայացած Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում հույս հայտնեց, որ Ռուսաստանի աջակցությամբ ցանկանում է կարգավորել Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները: Արդյո՞ք սա քայլ է ուղղված ԱՄՆ-ին տարածաշրջանից դուրս մղելուն, և ինչ որ չափով դուրս գալ վերահսկողությունից:

- Չեմ կարծում, որ սա ինչ-որ մեկին դուրս մղելու քաղաքականություն է: Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրով զբաղվում են և Միացյալ Նահանգները՝ կա Բրյուսելյան ֆորմատ, և կա, բնականաբար, Մոսկովյան ֆորմատ: