ԵՄ-ն պատրաստ է ավելի քան 10 միլիարդ եվրո ներդնել Անդրկասպյան միջանցքի զարգացման համար

Եվրոպական և միջազգային ֆինանսական կառույցները պատրաստ են ավելի քան 10 միլիարդ եվրո ներդնել Անդրկասպյան տրանսպորտային միջանցքի զարգացման համար, Աշխաբադում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։
«Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի զարգացումը խոշոր ընթացիկ նախագիծ է: Եվրոպական և միջազգային ֆինանսական կառույցները պատրաստ են ավելի քան 10 միլիարդ եվրո ներդնել այս նախագծում»,- ասել է Կալլասը մարտի 27-ին Եվրամիության և Կենտրոնական Ասիայի երկրների նախարարների 20-րդ հանդիպմանը նվիրված մամուլի ասուլիսում:
Կալլասն ընդգծել է ԵՄ-ի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև համագործակցության աճող ցանկությունը։
Նրա խոսքով՝ Եվրամիությունը նախատեսում է ընդլայնել համագործակցությունը տարբեր ոլորտներում։
Կալլասը հատկապես շեշտը դրել է երիտասարդական փոխանակումների զարգացման, գործարար և ակադեմիական շրջանակներում կապերի ամրապնդման վրա: