Բելգիայի Սենատի նախագահն ու Ալեն Սիմոնյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը

Բելգիայի Սենատի նախագահն ու Ալեն Սիմոնյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Բահրեյնում խաղաղության եւ անվտանգության հարցերին նվիրված Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների խորհրդարանների ղեկավարների հետ: Գործընկերային հանդիպումների եւ պաշտոնական ճաշկերույթի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը խորհրդարանների ղեկավարներին է ներկայացրել 44-օրյա պատերազմին հաջորդող իրադրությունը՝ մասնավորեցնելով Ադրբեջանի կողմից վարվող հակահայ քարոզչության եւ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու դեպքերը:

Բելգիայի Սենատի նախագահ Ստեֆանի Դ'Օզի հետ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հայերի շրջափակմանն առնչվող եւ չլուծված հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր:

Հունգարիայի Ազգային ժողովի նախագահ Լազլո Կովերը հետաքրքրվել է Լաչինի՝ որպես կյանքի միջանցքի ճգնաժամի հետեւանքներից, քննարկվել են նաեւ տարբեր միջազգային հարթակներում խնդրի բարձրաձայնման արդյունքները:

ԱԺ նախագահը հանդիպել է նաեւ Եգիպտոսի խորհրդարանի ղեկավարի հետ: