Երևանի փոխքաղաքապետը կալանավորվեց

Հակակոռուպցիոն կոմիտեն Երևանի փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գեւորգ Սիմոնյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ Քիչ առաջ դատարանը հրապարակեց որոշումը՝ Գևորգ Սիմոնյանը 2 ամսով կալանավորվեց:
Հիշեցնենք, որ Գեւորգ Սիմոնյանը, որին մեղսագրվում է Առողջապահության փոխնախարար եղած ժամանակ իր ծառայողական պարտականությունները չկատարելը, ինչն էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին, առաջադրված մեղադրանքը չի ընդունում։