Ալեն Սիմոնյանը չի կարողանում զսպել ծիծաղը
Ձեր ուշադրությունը հրավիրեմ մի հետաքրքրաշարժ բանի վրա․ «Հայաստան» դաշինքը, որը ՔՊ-ին անընդհատ մեղադրում է աշխարհի բոլոր երկրների հետ՝ առանց բացառությունների, հարաբերությունները փչացնելու մեջ և կողմ լինելով Չինաստանի և Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելուն, հենց նոր ձեռնպահ քվեարկեց այս երկու երկրների հետ համաձայնագրերի վավերցաման նախագծերի առնչությամբ։
Այս մասին քիչ առաջ ԱԺ-ում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Ես չգիտեմ՝ ինչու իրենք դա արեցին, զուտ ֆիքսենք, շնորհակալություն։ Պարոն Թևանյան, կարծում եմ՝ Դուք հետաքրքիր ելույթներ կարող եք ունենալ այս թեմայով»,-ասաց Ռուբինյանը՝ դիմելով ընդդիմադիր պատգամավոր Անդրանիկ Թևանյանին։
Ռուբինյանի դիտարկմանն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չզսպվող ծիծաղով արձագանքեց։
«Լռություն դահլիճում»,-ասաց ծիծաղող Սիմոնյանը և անցնելով հաջորդ քվեարկության թեմային, կրկին չկարողացավ իր ծիծաղը զսպել։
Մանրամասները՝ տեսանյութում: