MediaHub-ի հրապարակման հետքերով. Արցախի ոստիկանությունը փորձում է մեղմել երանգները

MediaHub-ի հրապարակման հետքերով. Արցախի ոստիկանությունը փորձում է մեղմել երանգները

Երեկ MediaHub-ի հետ զրույցում Արցախի դատախազության Հանրային կապերի բաժնի պետ Կիմ Գաբրիելյանը հայտնել էր, որ Քաշաթաղի շրջանում հրկիզման 13 դեպք է արձանագրվել, որից 11-ը Աղավնո համայնքում, երկուսը՝ Բերձոր համայնքում, դրանց առնչությամբ Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից նախաձեռնվել են քրեական վարույթներ։

Նման հայտարարությունը չէր կարող աննկատ մնալ, քանի որ թեման շատ զգայուն է՝ հայկական տարածքների հայաթափման ֆոնին: Բայց դաշտը ողողվեց նաև սխալ ընկալման արդյունք հանդիսացած մեկնաբանություններով՝ վարույթի ու քրեական գործի տարբերությունը չիմանալու հետևանքով:

Արցախի ՆԳՆ Ոստիկանության մեկնաբանությունը հենց այս մասին է, որը ներկայացնում ենք ստորև.

Հարգելի՛ հայրենակիցներ

Հաշվի առնելով, որ վերջին ժամանակներս հանրային լայն հնչողություն է ստացել Բերձոր քաղաքում և Աղավնո համայնքում բնակիչների կողմից իրեց տների հրկիզման դեպքերը, Արցախի

Հանրապետության Ներքին գործերի նախարարության ոստիկանությունն իրազեկում է, որ սույն թվականի օգոստոսի 14-ից մինչև 24-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված 13 տների հրկիզման դեպքերով նախապատրաստված բոլոր նյութերով քրեական գործերի հարուցումը մերժվել է արդարացման հիմքերով` հրկիզողների արարքներում հանցակազմի բացակայության կապակցությամբ։

Վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում։