Կապիտուլյացիայի համար, հակառակը, պետք է դեկոնսոլիդացիա. Քոչարյանի արձագանքը Տեր-Պետրոսյանին

Կապիտուլյացիայի համար, հակառակը, պետք է դեկոնսոլիդացիա. Քոչարյանի արձագանքը Տեր-Պետրոսյանին

Կոնսոլիդացիան իրականացնում են ժողովրդին հաղթանակի մղելու համար, կապիտուլյացիայի համար, հակառակը, պետք է դեկոնսոլիդացիա: Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ մեկնաբանելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:

«Պետք չէ այս պարզ ճշմարտություններն իրար խառնել. չեմ հասկանում՝ դա գիտակցելով է արվում, թե նպատակասլաց»,- ասաց նա:

Նրա խոսքով, կապիտուլյացիան դեգրադացիա է առաջացնում և անզորություն. “Սա՞ է միգուցե պետք այսօր այն մարդկանց, որոնք կոչ են անում համախմբվել կապիտուլյացիայի համար”,- հարց հնչեցրեց Քոչարյանը:

Նա նաև ասաց, որ հնչում է թեզ՝ միավորվել իշխանության շուրջ, բայց դա ևս իր համար անհասկանալի է: