Վահան Բիչախչյանը բացեց Հայաստան- Շոտլանդիա խաղի հաշիվը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն Ազգերի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում սեփական հարկի տակ ընդունել է Շոտլանդիային և արդեն հաղթում է նվազագույն հաշվով։
Մեր ընտրանուն խաղի արդեն 7-րդ րոպեին առաջ է մղել թիմի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը՝ մոտ տարածությունից եզրափակելով Տիգրան Բարսեղյանի՝ աջ եզրից կատարած հաշվենկատ փոխանցումը։