Հուշանվեր քսանհազարանոց էին փորձել իրացնել

Հուշանվեր քսանհազարանոց էին փորձել իրացնել

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արտիմետ գյուղի 25-ամյա մի բնակիչ սեպտեմբեր ամսին գյուղի մթերային խանութում ունեցած պարտքը մարելու նպատակով համագյուղացի 14-ամյա մի պատանու տվել էր հուշանվեր 20 000-դրամանոց թղթադրամ, որպեսզի նա տանի և մարի պարտքը։ Պատանին փորձել էր իրացնել այն, սակայն խանութի տերը պարզել էր, որ թղթադրամը հուշանվեր է։ Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 25-ամյա երիտասարդը հոկտեմբերի 16-ին ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ խոստովանել է արարքը։ Նույն օրը բաժին է ներկայացվել նաև պատանին. նա նույնպես խոստովանել է եղելությունը:

Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին։

Կրկին հորդորում ենք՝ կանխիկ գործարքներ կատարելիս լինել զգոն։