Մենք Արցախին մենակ չենք թողնելու․ Ալեն Սիմոնյան

Մենք մշտապես ասել ենք, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, և մենք շատ ուրախ կլինենք, եթե կարողանանք նրան վերադարձնելու մեխանիզմը գտնել։ Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ որևէ մեկը արցախցիներին մենակ չի թողել և խոսակցություններից վեր կան գործողություններ, իսկ ՀՀ իշխանությունների այսօրվա գործողություններն ապացույցն են այն բանի, որ «մենք Արցախի մենակ չենք թողնելու»։
Հարցին, թե արդյո՞ք իշխանությունը պատրաստ է այն սցենարին, որ Ադրբեջանը կարող է ասել, թե չի ուզում բանակցել Արցախի հետ, և ի՞նչ է լինելու այդ դեպքում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ անելու են նույնը, ինչ մինչև այս պահը։
«Արցախի ժողովրդի իրավունքները տանելու ենք առաջ, ինչպես նախորդ երեսուն տարիներին եղել է»,- նշեց Սիմոնյանը։