Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահի դիվանագիտական ​​խորհրդական Էմանուել Բոննի հետ

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահի դիվանագիտական ​​խորհրդական Էմանուել Բոննի հետ

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահի դիվանագիտական ​​խորհրդական Էմանուել Բոննի հետ:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքը, ինչպես նաև համագործակցությունը երկկողմ և բազմակողմ հարթակներում:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին, ինչի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղարը կիսվել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակով: Վերոնշյալի համատեքստում քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարները:

ՀՀ Անվտանգության խորհուրդ