Քիմ Քարդաշյանի լատեքսային կիսաշրջազգեստը փորձարկելիս պատռվել է բլոգերի հագին

Քիմ Քարդաշյանի լատեքսային կիսաշրջազգեստը փորձարկելիս պատռվել է բլոգերի հագին

izzipoopi մականունով բլոգեր Իզզին փորձել է լատեքսային կիսաշրջազգեստը, որը նրա վրա պատռվել է փորձելու ժամանակ: Նա տեսանյութը տարածել է սոցիալական ցանցերում։

Իզզին կայքով հագուստ է պատվիրել Skims ապրանքանիշից, որը պատկանում է ամերիկացի գործարար Քիմ Քարդաշյանին։ Բլոգերը գնել է մոխրագույն լատեքսային կոստյում, որը բաղկացած էր 58 դոլարանոց վերնաշապիկից և 78 դոլար արժողությամբ կիսաշրջազգեստից: Նա նկարահանել է արտադրանքի փորձարկման գործընթացը:

Այդ պահին կիսաշրջազգեստը պատռվել է կոնքերի հատվածում։ Մեկնաբանություններում նա գրել է. «Երդվում եմ Աստծուն, որ ես ինքս չեմ պատռել այն։ ես կատաղած եմ»։