Կրծքկեր երեխան սողալով դուրս է եկել ճանապարհ ու հրաշքով խուսափել վրաերթից․ ՌԴ (տեսանյութ, լուսանկար)

Մերձմոսկովյան տարածաշրջանում կրծքկեր երեխան սողալով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատված և հրաշքով խուսափել վրաերթի ենթարկվելուց
Ստանովոյե գյուղի մոտով անցնելիս վարորդը ճանապարհի եզրին նկատել է միայն թիկնոց կրող երեխայի։ Տղամարդը նրան նստեցրել է մեքենան, անմիջապես շտապ օգնություն ու ոստիկանություն է կանչել։ Որոշ ժամանակ անց մեքենային է մոտեցել մի կին ու ներկայացալ որպես աղջկա տատիկ։ Վարորդը որոշել է երեխային չտալ, քանի դեռ իրավապահները չեն ժամանել։
Ավելի ուշ փոքրիկի մայրը զանգահարել է փրկարարին, շնորհակալություն հայտնել փրկելու համար և հաստատել, որ աղջկան չպետք է տային տատիկին։ Երեխայի մոտ ախտորոշվել է առաջին աստիճանի հիպոթերմիա։ Երեխան ապաքինվում է տանը։