Երեխաներից մեկն է գազը բաց թողել, թունավորվել են․ Սասունիկի գյուղապետը՝ 10 քաղաքացու թունավորման մասին

Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում երեկ գազի արտահոսքից թունավորված ընտանիքը տուն է վերադարձել։
Այս մասին այսօր MediaHub-ին հայտնեց Սասունիկի վարչական ղեկավար Արման Մարգարյանը։
Նշենք, որ երեկ Սասունիկ գյուղի 33 փողոցի տներից մեկից «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադները թունավորումով «Աշտարակ» ԲԿ են տեղափոխել 10 քաղաքացու։
«Մի քանի ընտանիք են, այսօր հարսանիքի են։ Բոլորով հավաքվել են մի տան մեջ, որ այսօր կազմակերպված լինեն։ Խնդիր չի եղել, ոնց որ երեխաներից մեկն է բաց թողել, հստակ չգիտենք։ Հիմա լավ են, հարսանիքին են պատրաստվում»,-ասաց նա։
Նշենք նաև, որ հիվանդանոց են տեղափոխվել՝ 35-ամյա Ալիսա Ա․-ն, 9-ամյա Միլենա Մ․-ն, 17-ամյա Սևակ Մ․-ն, 9-ամյա Կարեն Մ․-ն, 16-ամյա Լյովա Մ․-ն, 46-ամյա Քրիստինե Մ․-ն, 45-ամյա Սոնյա Մ․-ն, 39-ամյա Ռիտա Մ․-ն, 35-ամյա Լիլիթ Մ․-ն և 38-ամյա Ծաղիկ Մ․-ն:
Լիաննա Թորոսյան