Ադամ Շիֆի կարծիքով՝ հայ ժողովրդի դեմ ևս մեկ ցեղասպանություն կարող է իրականացվել

Ադամ Շիֆի կարծիքով՝ հայ ժողովրդի դեմ ևս մեկ ցեղասպանություն կարող է իրականացվել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել՝ ԱՄՆ իշխանություններին կոչ անելով գործել՝ Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը վերջ դնելու համար:

Կոնգրեսականն իր տեսաուղերձում ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ սննդի, դեղորայքի և այլ անհրաժեշտ պարագաների պակասը, որի հետևանքով մարդիկ սկսել են մահանալ։  

«Այս հարցին հարկավոր է լուծում տալ և հրատապ կերպով», - նշել է Շիֆը։

Տեսանյութն՝ այստեղ