Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին կարող է ԱՄՆ գալ փետրվարի 28-ին. հայտնի է այցի նպատակը

Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին կարող է ԱՄՆ գալ փետրվարի 28-ին. հայտնի է այցի նպատակը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 28-ին կարող է գալ Վաշինգտոն՝ ուկրաինական հազվագյուտ հողային տարրերի վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար։ 

«Լսել եմ, որ նա [Զելենսկին] կգա ուրբաթ օրը, իհարկե, դեմ չեմ, եթե նա ցանկանա։ Մենք ասում ենք՝ «Լսե՛ք, <...> մենք ուզում ենք վերադարձնել այդ [Ուկրաինային ԱՄՆ-ից տրամադրված] փողերը»»,– ընդգծել է ամերիկացի առաջնորդը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։

Թրամփի խոսքով՝ Զելենսկին կցանկանար իր հետ համաձայնագիր ստորագրել ուկրաինական հազվագյուտ հողային տարրերի վերաբերյալ։

Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով աղբյուրներին, հայտնել էր, որ Զելենսկին ծրագրում է փետրվարի 28-ին Վաշինգտոնում հանդիպել Թրամփի հետ։ Զելենսկին և Թրամփը կքննարկեն օգտակար հանածոների արդյունահանման վերաբերյալ համաձայնագրի նախագիծը, որի պայմանները համաձայնեցվել են պաշտոնյաների կողմից։ Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանություններից։