Ինչպե՞ս է ծառայակցի կողմից վիրավորում ստացած զինծառայողը

Ինչպե՞ս է ծառայակցի կողմից վիրավորում ստացած զինծառայողը

ՊՆ-ն երեկ հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ հունվարի 29-ին, նախնական տվյալներով զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ն: Ավելի ուշ, անդրադառնալով դեպքի հանգամանքներին, ՔԿ-ն հայտարարեց, որ զինվորին կրակելու մեջ կասկածվում է ծառայակիցը։ Նա ձերբակալվել է։

MediaHub.am-ի հետ զրույցում ՊՆ-ից հայտնեցին, որ տղայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։

Հիշեցնենք, որ վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել էր Երևանի զինվորական կենտրոնական հոսպիտալ, ենթարկվել վիրահատության: Նա գտնվում է բժիշկների հսկողության տակ:

 

Նարե Գնունի