Պատերազմող երկրում ուսուցիչը չպետք է լինի պաշտպանության նախարար 

Պատերազմող երկրում ուսուցիչը չպետք է լինի պաշտպանության նախարար 

ՊՆ-ում կառուցվածքային փոփոխություններ անելուց հետո կնշանակվի ԳՇ պետ, կունենանք նոր մոդել: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Պատերազմող երկիր ՀՀ-ում պաշտպանության նախարար է պատմաբանը, ով երեխաներին Հայկի և Բելի մասին պատմելու փոխարեն այսօր զբաղեցնում է կարևորագույն ուժային պաշտոններից մեկը՝ սա է Փաշինյանի կադրային քաղաքականության փիլիսոփայությունը: Պաշտոնների նշանակել ՔՊ-ական կադրերի, ովքեր ընդհանրապես չեն տիրապետում իրենց ոլորտներին և, ի վերջո, այդ ոլորտները կազմաքանդվում են՝ տնտեսություն, բանակ, արտաքին քաղաքականություն:

Ադրբեջանական զորքերը 44-օրյա պատերազմից հետո ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք՝ գրավել են դիրքեր, ամրապնդվել են ռազմավարական կարևորության բարձունքներում և ճանապարհների վրա, իսկ Սուրեն Պապիկյանը «Զինուժով» փիառվում է՝ նկարվելով տարբեր զինտեխնիկաների ֆոնին: 

Հայոց բանակը պետք է օր առաջ կրկին դառնա մարտունակ՝ նախկինների օրոք հայոց բանակը գործոն էր, թե երկրի ներսում, թե տարածաշրջանում: Բանակում բարեփոխումներ պետք է իրականացնի ոչ թե ուսուցիչը, այլ բանակի գեներալը, տարբեր ռազմական ակադեմիաներ ավարտած կադրերը: 

Թուրք-ադրբեջանական տանդեմն ամեն օր զինվում է՝ Ադրբեջանը գնում է նոր, արդի զինատեսակներ, նոր զորամասեր է կառուցում Արցախի օկուպացված տարածքներում, իսկ ինչ է անում Պապիկյանը՝ միայն նրան է հայտնի և այդ պաշտոնում նրան նշանակած՝ բանակում չծառայած Նիկոլ Փաշինյանին:

Նոր պատերազմ լինելու է՝ միայն ռուսական զորքերի ներկայությունն է ՀՀ-ում և Արցախում զսպում ադրբեջանական և թուրքական զորքերին՝ Սյունիք և ՀՀ մյուս մարզեր մտնելուց: Ռուսական բանակը՝ ՀՀ ու Արցախի անվտանգության կարևոր բաղադրիչներից է, սակայն հենց հայկական բանակը պետք է լինի ՀՀ քաղաքացիների անվտանգության թիվ մեկ երաշխավորը: ՔՊ-ականները պետք է հեռանան, որպեսզի հայոց բանակը կրկին դառնա գործոն:

Վահրամ Բագրատյան