Այսօրվանից Հայաստան-Իրան պետական սահմանի վերահսկողություն իրականացնում են միայն ՀՀ Սահմանապահ զորքերի ծառայողներ

Այսօրվանից Հայաստան-Իրան պետական սահմանի վերահսկողություն իրականացնում են միայն ՀՀ Սահմանապահ զորքերի ծառայողներ

Նիկոլ Փաշինյանը ֆեսյբուքյան գրառում է արել․

«Այսօրվանից Հայաստան-Իրան պետական սահմանի Ագարակ սահմանային անցման կետում սահմանապահ վերահսկողություն իրականացնում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանապահ զորքերի ծառայողները:

Մինչ այս, Հայաստանի անկախացումից ի վեր, Ագարակ անցման կետում սահմանային վերահսկողություն իրականացնում էին Ռուսաստանի Դաշնության Սահմանապահ զորքերի ծառայողները, և ուզում եմ նրանց շնորհակալություն հայտնել մատուցած ծառայության համար:

Իսկ այսօրվանից սահմանապահ վերահսկողությունը ստանձնած մեր սահմանապահներին հաջողություն և բարի ծառայություն եմ մաղթում»: