Վատիկանն առաջին անգամ կին ղեկավար կունենա

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ միանձնուհի Ռաֆայելլա Պետրինին մարտին կնշանակվի Վատիկանի ղեկավար։
Նա կլինի առաջին կինը, ով կզբաղեցնի այս պաշտոնը, գրել է Vatican News-ը։
Հռոմի պապն իր մտադրության մասին հայտնել է իտալական Nove հեռուստաալիքի Che tempo che fa հաղորդաշարի եթերում։ Ռաֆայելլա Պետրինին Վատիկանի ղեկավարի գլխավոր քարտուղարն է 2021 թվականից։
«Կանայք ավելի լավ աշխատանք են կատարում, քան մենք»,- ասել է Ֆրանցիսկոսը՝ նկատի ունենալով Վատիկանում կանանց վերապահված դերերը։