Հպարտ եմ, որ կարողացանք Թուրքիայում հնչեցնել հայոց հիմնը. ԱԱ կրկնակի չեմպիոն

Հպարտ եմ, որ կարողացանք Թուրքիայում հնչեցնել հայոց հիմնը. ԱԱ կրկնակի չեմպիոն

Թուրքիայի Անթալիա քաղաքում Սպորտային մարմնամարզության երիտասարդական աշխարհի 2-րդ առաջնության ժամանակ աշխարհի կրկնակի չեմպիոն դարձած Համլետ Մանուկյանը հայտարարել է, որ հպարտ է, որ կարողացան Թուրքիայում հնչեցնել հայոց հիմնը: Նա նշել է, որ ԱԱ հետո պետք է մարզվի, այս առաջնությունը ցույց է տվել, որ պտտաձող վարժությունում թույլ էր և պետք է աշխատի այս վարժության վրա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի Անթալիա քաղաքում  սպորտային մարմնամարզության աշխարհի երիտասարդական առաջնությունում Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը գրավել են առաջին և երկրորդ տեղերը։ 15-ամյա Համլետ Մանուկյանը դարձավ նաև աշխարհի կրկնակի չեմպիոն․ նա լավագույն արդյունքը ցույց տվեց  օղակների վրա վարժությունում ևս։

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան այս հաղթանակը որակել է որպես «պատմական նվաճում»։

Առավել մանրամասն՝ ստորև: