Եվրոպան պետք է միավորվի և ստեղծի իր ուժի կենտրոնը ՆԱՏՕ-ի «փլուզման» դեպքում. Թուրքիայի ԱԳ նախարար

Եվրոպան պետք է միավորվի և ստեղծի իր ուժի կենտրոնը ՆԱՏՕ-ի «փլուզման» դեպքում. Թուրքիայի ԱԳ նախարար

Եվրոպան պետք է միավորվի և ստեղծի իր ուժի կենտրոնը ՆԱՏՕ-ի «փլուզման» դեպքում, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

Այս մասին նա խոսել է «Financial Times» թերթին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Եվրոպան պետք է այս կերպ արձագանքի Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Եվրոպայի անվտանգության ապահովման գործում ԱՄՆ դերը նվազեցնելու ցանկությանը։

«Սա արթնացման կոչ է բոլորիս համար, ինչը նշանակում է, որ մենք պետք է համախմբվենք և ստեղծենք մեր սեփական ուժային կենտրոնը»,- նշել է նա։

Ֆիդանը պարզաբանել է, որ Թուրքիան պատրաստ է դառնալ եվրոպական անվտանգության նոր կենտրոնի մաս։