Պիտի լուծարե՞նք բանակն ու գնանք Ադրբեջանի հետ բանակցությունների, դա պայման է․ Հարությունյան

Ասում են՝ սոցիալականն ա կարեւոր, 6 օր հետո բունտ է լինելու, դե եթե բունտ է լինելու՝ գնացեք Ադրբեջանին հանձնվեք․ MediaHub-ի հաղորդմամբ՝ ԱՀ ազգային ժողովում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Ընկերներ, մենք պետք է գիտակցենք, որ դժվարություններ լինելու են։ Ես չգիտեմ, թե ձմեռը ոնց ենք անցկացնելու, հեղուկ գազ կարող ենք բերել, թե ոչ, հոսանքի հետ կապված խնդիրներ լինելու են, թե ոչ, քանի ժամ է լույս լինելու, քանի ժամ է գազ լինելու»,-ասաց Հարությունյանը։
Անդրադառնալով Ադրբեջանի հետ բանակցությունների սեղանի շոււրջ նստելու անհարժեշտությանը՝ նա ասաց, որ Բաքուն պահանջում է լուծարել բանակը։
«Ասում են՝ ինչու չգնալ Բաքու, որովհետեւ Բաքուն այսօր մեզ հետ քննարկում է 1 թեմա՝ ինտեգրացիայի հարցը։ Երկու տարի փորձել եմ համոզել, եթե որեւէ մեկը գտնում է, որ ես վատ բանակցող եմ եղել, վերջին փուլում ես չեմ եղել, ես չեմ գնացել։ Այդ բանակցությունները արդյունք չեն տալիս, որովհետեւ վերջին փուլում Ադրբեջանն ասում է՝ սա է մեր օրակարգը, ու միայն մեզ չի ասում։ Այդ օրակարգը ասում է ՄԱԿ-ում, Միրզոյան-Բայրամով հանդիպման ժամանակ։ Ադրբեջանը մեզ ասում է՝ սեղանին նստելու համար լուծարեք պաշտպանության բանակը։ Պիտի բանակը լուծարենք, հետո գնանք հանդիպման»,-նշեց Հարությունյանը։
Մանրամասն՝ տեսանյութում