Կարևոր վարորդների համար․ ճանապարհների վերանորոգման աշխատանքներ են իրականացվում

Կարևոր վարորդների համար․ ճանապարհների վերանորոգման աշխատանքներ են իրականացվում

Մ-5, Երևան-Արմավիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ17+530-կմ18+200, կմ25+593-կմ29+385 և կմ32+675-կմ33+833 աջակողմյան և ձախակողմյան հատվածներում կատարվում են հիմնանորոգման և Մ-5 ավտոճանապարհի կմ35+457-կմ37+054 հատվածի ջրահեռացման համակարգի վերականգնման աշխատանքներ։ Հայտնել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Շինարարությունը կատարում է «Եվրոբուդ Պլյուս» ՍՊԸ-ն‚ տեխհսկողությունը՝ «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ-ն։

Նորոգվում են նաև ճանապարհահատվածներին առկա արհեստական կառուցվածքներն ու կամուրջները։