Փաստեր ծաղիկների մասին

1. Գիտնականներն ապացուցել են, որ ծաղիկները տարբեր կերպ են «վերաբերվում» մարդկանց՝ զվարթորեն ծաղկելով կամ ոչ՝ կախված այն բանից, թե վերջիններս իրենք ինչպես են նրանց վերաբերվում։
2. Սպիտակ ծաղիկներն իրականում պարզապես զուրկ են որևէ գունային պիգմենտից․ անգույն են և ամբողջությամբ արտացոլում են արևի լույսը։ Սև ծաղիկներ նույնպես չկան․ դրանք կա՛մ մուգ կապույտ, կա՛մ մուգ մանուշակագույն են լինում։
3. Հասմիկը համարվում է ձիթենու ազգակիցը, թեպետ արտաքնապես նրանք բոլորովին նման չեն։
4. Կակաչի սոխուկները կարող են ուտեստներում փոխարինել իրական սոխին:
5. Աշխարհի ամենափոքր ծաղիկը պատկանում է դրախտայինների ընտանիքին և ունի ընդամենը 1 միլիմետր տրամագիծ։ Իսկ մոլորակի ամենամեծ ծաղիկը՝ Արնոլդի ռաֆլեզիա անվամբ, ունի 91 սատնտիմետր տրամագիծ և կշռում է 11 կիլոգրամ։
6. Կապույտ ծաղիկներից պատրաստված հյութը հին ժամանակներում օգտագործվել է որպես սոսինձ: