Հայաստանում ամուսնալուծությունների թիվը սոսկալի է․ վիճակագրություն
Երիտասարդների շրջանում ամուսնության տարիքը բարձրացել է, այսինքն՝ քաղաքացիներն ավելի մեծ տարիքում են ամուսնանում։ Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի համակարգող Մհեր Մանուկյանը։
Նրա խոսքով՝ Հայստանում ամուսնալուծությունների խնդիրն օր օրի ավելի է սրվում։
«Երևանում 2022 թվականի տվյալներով յուրաքանչյուր 2.5 ամուսնությանը բաժին է ընկնում 1 ամուսնալուծություն: Դա սոսկալի ցուցանիշ է: Սա նշանակում է, որ այն օղակը, որտեղ պետք է ձևավորվի ընտանիքը, ծնվեն երեխաներ, արդեն խնդիր ունի»,- ասաց նա։
Ըստ Մանուկյանի՝ Երևանին հաջորդում է Լոռին, որտեղ 3 ամուսնությանը բաժին է ընկնում 1 ամուսնալուծություն: Հայաստանում ամուսնալուծության ցուցանիշով ամենաբարվոքը Գեղարքունիքի մարզն է: Այստեղ 7 ամուսնությանը բաժին է ընկնում 1 ամուսնալուծություն:
Մանրամասները՝ տեսանյութում։