Ո՞ւմ պատճառով պատերազմը չդադարեցվեց 2020-ի հոկտեմբերի 19-20-ին

ՀՀԿ ԳՄ խոսնակ Էդուարդ Շարմազանովը տելեգրամյան իր ալիքում գրում է․
«Իսկ ու՞մ պատճառով պատերազմը չդադարեցվեց 2020-ի հոկտեմբերի 19-20-ին։
Ինչպես կասեր Վ.Պուտինը ՝ «դժբավտաբար մեր ամերիկացի… հայ գործընկերները չհամաձայնվեցին իմ պատերազմը դադարեցնելու առաջարկին,որի արդյունքում Շուշին մնալու էր հայկական ուժերի վերահսկողության տակ»։
2020թ. նոյեմբերի 17․
Նիկոլի նշանակած «դաշնակահար- նախագահը», երբ խոսում է Պուտինի ՝ պատերազմը դադարեցնելու ջանքերի մասին,պետք է հիշի նաեւ վերջինիս միտքը, որ պատերազմը չկանգնեցվեց Նիկոլի պատճառով։
Ու սա է Նիկոլի գլխավոր մեղքը, որի տակից ո՞նց է դուրս գալու, անկեղծորեն դժվար է պատկերացնել։
Մենք՝ հեչ, նահատակված տղաներն ու Տեր Աստված կորոշեն ամեն բան։
Աստծով ու ոգով»