ՀՀ-ի բանակում քլունգի, բահի, կոշիկի, էքսկավատորի խնդիր չկա․ հանձնարարել եմ՝ ճշտեն էդ ինչ են հավաքում, ո՞ւմ համար են հավաքում․ Փաշինյան

ՀՀ-ի բանակում քլունգի, բահի, կոշիկի, էքսկավատորի խնդիր չկա․ հանձնարարել եմ՝ ճշտեն էդ ինչ են հավաքում, ո՞ւմ համար են հավաքում․ Փաշինյան

ՀՀ-ի բանակում ո՛չ քլունգի, ո՛չ բահի, ո՛չ կոշիկի, ո՛չ էքսկավատորի խնդիր պետք է չլինի և արձանագրել ենք, որ այդ խնդիրը չկա։

Այս մասին այսօր Հ1-ի եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես չեմ ասում, որ մեր բանակը մեր երազած վիճակում է։ Էնքան պրոբլեմներ կան մեր բանակում, բայց երբեմն, տպավորություն է, որ ՀՀ ՊՆ-ն ամենաքիչն է բանակի մասին է մտածում և տեղեկացվում։

Էդ ի՞նչ է նշանակում, որ փողոցում ինչ-որ բաներ են հավաքում, ես հանձնարարել եմ, որ ճշտեն, մի հատ հասկանանք՝ էդ ինչ են հավաքում, ո՞ւմ համար են հավաքում։ Չեմ ուզում մահացած մարդկանց հետևից խոսել, բայց մենք հայտնի դեպքեր գիտենք, թե այդ փողոցներում հավաքված արկղերը որտեղից են հայտնաբերվել»,-ասաց նա։