Մենք տեսնում ենք Վաշինգտոնի փորձերը. Պեսկով

Մենք տեսնում ենք Վաշինգտոնի փորձերը. Պեսկով

Ռուսաստանը տեսնում է, որ Վաշինգտոնն անկեղծորեն փորձում է հասկանալ ուկրաինական հակամարտության բուն պատճառները։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք տեսնում ենք Վաշինգտոնի փորձերը՝ իսկապես հասկանալու, թե որն էր այս հակամարտության բուն պատճառը: Եվ հուսով ենք, որ այս վերլուծությունը կօգնի ջանքերին հակամարտության կարգավորման համատեքստում», - ասել է Կրեմլի խոսնակը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններից մեկը։

Ամերիկացի առաջնորդը նշել էր, որ չի տեսնում Ռուսաստանի մեղքն Ուկրաինայում հակամարտության բռնկման համար։ Նա նաև իրավիճակի համար մեղադրել է Վլադիմիր Զելենսկիին և ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենին։