ԲՐԻԿՍ-ի ընդլայնման հարց ներկայում չկա օրակարգում

ԲՐԻԿՍ-ի ընդլայնման հարց ներկայում չկա օրակարգում

ԲՐԻԿՍ-ի ընդլայնման հարց ներկայում չկա օրակարգում, այս մասին հայտնել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարությունը, գրել են ԶԼՄ-ները։

ԲՐԻԿՍ-ում նախագահող Բրազիլիան ասելէն, որ ընդլայնում չի պլանավորվում, քանի որ մասնակիցների թվի աճը հանգեցրել է ինստիտուցիոնալ խնդիրների։ Իր նախագահության տարում երկիրը կկենտրոնանա դրանց լուծման վրա:

Վերջին երկու տարում ԲՐԻԿՍ-ում ընդլայնման երկու փուլ է տեղի ունեցել։ 2024 թվականին հնգյակին (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) միացել է ևս 4 երկիր (Եգիպտոս, Իրան, ԱՄԷ, Եթովպիա), իսկ 2025 թվականից Ինդոնեզիան է դարձել միավորման անդամ։