Վարդենիսից արևելք դարձել է վտանգավոր գոտի, սա էր այն ապագան․ Թագուհի Թովմասյան

Վարդենիսից արևելք դարձել է վտանգավոր գոտի, սա էր այն ապագան․ Թագուհի Թովմասյան

ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է․

«ՀՀ 3 մարզեր այցելելը վտանգավոր է. ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․․․
Արցախը թշնամուն «բանտիկով» նվիրելուց հետո, Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ասում էր` Արցախը տանք, Հայաստանը պահենք: Եվ ահա արցախցիները զոհաբերեցին իրենց տունն ու ունեցվածքը, իրենց գերեզմաններն ու հիշողությունները, մի բանալի վերցնելով եկան Հայաստան, որ փրկեն մայր հայրենիքը: Եվ ինչ, պարզվում է, որ վտանգված է նաև մայր Հայաստանի առնվազն երեք մարզ:

Սիրելի՛ վարդենիսցիներ, ցավոք հասանք այն վիճակին, որ Վարդենիսից արևելք դարձել է վտանգավոր գոտի: Սա էր այն ապագան, որ Նիկոլ Փաշինյանն ու իր մյուս խաբեբաները ձեզ խոստանում էին և պարգևեցին»:

Նշենք, որ այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը  նախազգուշացում է հրապարակել՝ զգուշացնելով իր քաղաքացիներին չճանապարհորդել ՀՀ որոշ տարածքներ։